• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին», Պրիմերայի 2024/25 մրցաշրջանն ավարտված է

Հոդվածներ

Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին», Պրիմերայի 2024/25 մրցաշրջանն ավարտված է
24.05.2025
413 0

Իսպանիայի առաջնության վերջին տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ռեալ Սոսիեդադի» հետ և հաղթեց 2։0 հաշվով

Դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, որը աչքի ընկավ հանդիպման 38–րդ և 84–րդ րոպեներին։

Այս խաղը «Սանտիագո Բեռնաբեուում» վերջինն էր թիմի լեգենդ Լուկա Մոդրիչի և Լուկաս Վասկեսի համար։

«Արքայական ակումբը» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանն ավարտում է 81 միավորով։


Ամենակարդացված