Հոդվածներ

Պաշտոնական․ Մաստանտուոնոն՝ «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ
13.06.2025
1789 0

«Ռիվեր Փլեյթի» պաշտոնական էջը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» երեք փուլով 45 միլիոն եվրո կվճարի 17–ամյա տաղանդ Ֆրանկո Մաստաունտոնոյի համար։

Ֆրանկոն իսպանական գրանդին կմիանա Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո՝ հուլիսի 13-ին։ Տրանսֆերի ընդհանուր գումարը կկազմի է 63,2 մլն եվրո՝ հաշվի առնելով նաև հարկային վճարումները։

«Շնորհակալություն Ֆրանկո՝ քո նվիրումի և տաղանդի համար։ Պարծանք էր տեսնելը, թե ինչպես ես հասակ առնում մեր ակումբում։ Մաղթում ենք հաջողություններ կարիերայիդ նոր էջում», – գրել է արգենտինական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» կազմում անցկացրել է 61 հանդիպում, խփել10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։


Ամենակարդացված