Հոդվածներ

Cadena Ser. Ալոնսոն վերջնագիր է ներկայացրել «Ռեալի» ֆուտբոլիստներին
17.06.2025
594 0

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչը Խաբի Ալոնսոն իր խաղացողներին հայտարարել է, որ նրանք, ովքեր ամբողջությամբ չեն նվիրվի խաղերին, կզրկվեն մեկնարկային կազմում լինելու հնարավորությունից, հաղորդում է Cadena Ser-ը։

Աղբյուրի տվյալներով՝ մարզիչը խիստ նախազգուշացրել է, որ ով չի վազի և ամբողջ ուժով չի խաղա, չի հայտնվի կազմում։

Իսպանացին հստակեցրել է, որ բոլոր 11 խաղացողները՝ ներառյալ դարպասապահ Տիբո Կուրտուան, պետք է ամբողջովին նվիրվեն խաղին։ Նրա խոսքով՝ բավական չէ պարզապես կանգնել դարպասում և սպասել հարվածի․ ֆուտբոլիստները պետք է պայքարեն յուրաքանչյուր գնդակի համար։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին «Ռեալը» կհանդիպի «Ալ-Հիլալին» Աշխարհի ակումբային առաջնության խաղում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված