Հոդվածներ

Ռոդրիգոն որոշում է կայացրել
15.06.2025
803 0

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգո Գոեսն այս ամառ չի փոխի ակումբային գրանցումը՝ չնայած «Արսենալի» հետաքրքրվածությանը։ 

Ինչպես հայտնում է Football Insider-ը, ֆուտբոլիստը որոշել է մնալ Մադրիդում և պայքարել հիմնական կազմում տեղը պահպանելու համար։

Աղբյուրը նշում է, որ բրազիլացին դժգոհ է եղել անցած մրցաշրջանում ստացած խաղաժամանակից, սակայն հույս ունի, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ղեկավարությամբ ավելի շատ հնարավորություն կստանա։

2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում  Ռոդրիգոն մասնակցել է 51 խաղի, խփել 14 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչև 2028 թվականի ամառ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված