«Ռեալ Մադրիդը» ցանկանում է այս ամռանը ձեռք բերել «գալակտիկոս» մակարդակի ֆուտբոլիստ, սակայն նախ պետք է կատարի խոշոր վաճառք։
«Սերուցքայինների» նախընտրելի տարբերակը Ֆլորիան Վիրցի տրանսֆերն է։
Միևնույն ժամանակ, ակումբը հետաքրքրված է նաև Էնցո Ֆերնանդեսով։ Արգենտինացին շատ ուրախ կլիներ միանալ «Ռեալին», սակայն խնդիրը կայանում է ֆուտբոլիստի գնի մեջ․ «Չելսին» պահանջելու է նվազագույնը 120 մլն եվրո։
Ֆաբրիցիո Ռոմանո (ինսայդեր)․ «Ռեալ Մադրիդը» չի ձեռնարկում կոնկրետ քայլեր Ֆերնանդեսին ձեռք բերելու ուղղությամբ։ Բացի այդ, «Չելսին» նույնպես չի պատրաստվում վաճառել 24-ամյա կիսապաշտպանին առաջիկա ամռանը։
The Athletic (Կորտեգանա)․ «Ռեալում» չեն բացառում ստեղծագործ կիսապաշտպանի ձեռքբերման հնարավորությունը։
Բելլինգեմի բացակայությունը մրցաշրջանի մեկնարկում՝ ուսի վիրահատության պատճառով, Խաբի Ալոնսոյի առաջին տպավորությունները կազմից, թիմի արդյունքները աշխարհի ակումբային առաջնությունում և մի շարք ֆուտբոլիստների հնարավոր հեռանալը մեծ նշանակություն կունենան որոշման վրա։
Նիկո Պասի վերադարձը համարվում է ևս մեկ տարբերակ մադրիդյան ակումբի համար։ Շուտով նախատեսվում է հանդիպում նրա գործակալների հետ։ Մանկապատանեկան ակադեմիայի սանը կցանկանար վերադառնալ «Ռեալ», եթե իրեն տրվի իրական հնարավորություն՝ ինքնադրսևորվելու։