Հոդվածներ

Ասենսիոն իր 150-րդ հանդիպումն անցկացրեց Լա Լիգայում
27.02.2022
1854 0

Երեկ Մադրիդի «Ռեալը» նվազագույն հաշվով մադրիդյան դերբիում առավելության հասավ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ։ Այդ հանդիպումը Ասենսիոյի համար 150-րդն էր Լա Լիգայում։ Մարկոն, ով խաղից հետո հատուկ մարզաշապիկ ստացավ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից,  իր 6-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ռեալի» կազմում, որի ընթացքում հասցրել է երկու անգամ դառնալ Լա Լիգայի չեմպիոն։  

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն Լա Լիգայում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։  Արդյունավետության առումով սա նրա լավագույն մրցաշրջանն է «Սերուցքայինների» կազմում:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված