Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղը
27.02.2022
2249 0

«Ռեալի» գխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 26-րդ տուրի շրջանակում «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տոնած հաղթանակը:

«Շատ բավարաված եմ, կարող եմ ասել՝ ճիշտ ուղու վրա ենք: Միգուցե սխալվում եմ, սակայն այսօր ոչ մի բացասական բան չտեսա մեր խաղում: Ասել այն, որ հաղթել ենք Կուրտուայի շնորհիվ, կարծում եմ՝ սխալ կլինի: 3 միավոր ենք վաստակել, քանի որ լավագույն թիմն էինք խաղադաշտում և արժանի էինք հաղթանակին: Վերջնամասում Վինիսիուսը հիանալի գործեց. կարելի է ասել՝ նա կառուցեց ամբողջ գոլը: Կազեմիրոյին փոխարինեցինք, որովհետև կախված էր դեղին քարտից, և պետք չէր ռիսկի գնալ: Վալվերդեն ու Ռոդրիգոն հիանալի փոխարինման մտան այս բարդ խաղում»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարտի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին, «Արքայական ակումբը» ընդունելու է «Ռեալ Սոսյեդադին»:

Fanat, Realmadrid.am 



Ամենակարդացված