Հոդվածներ

Ռոնալդուն խոսել է Զիդանի մասին
13.10.2020
2984 0

«Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտանու Ռոնալդուն մասնակցել է մամուլի ասուլիսին Պորտուգալիայի հավաքականի խաղից առաջ, որտեղ անդրադարձել է նաև իր նախկին մարզիչ Զինեդին Զիդանին:

«Երբ Զիդանը եկավ «Ռեալ», շատ բան փոխվեց: Մենք քրտնաջան ու ծանր մարզումներ էինք անցկացնում: Զիզուն յուրահատուկ խարիզմայով անձնավորություն է, ով հիանալի է ճանաչում իր ֆուտբոլիստներին. մենք, պարզապես, պարտավոր էինք օգնել: 

Հաջողություն եմ մաղթում նրան»,- եզրափակել է պորտուգալացին:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալի» գույները պաշտպանել է 2009-2018թթ. և համարվում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված