Իսպանիայի առաջնության 36–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալյորկայի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։
«Արքայական ակումբի» կազմում գոլի հեղինակ դարձան Կիլիան Մբապեն (68') և Խակոբո Ռամոնը (90+5')։
«Ռեալը» 78 միավորով երկրորդ հորիզոնականում է։