Հոդվածներ

Ալոնսոն՝ Ռոդրիգոյի ապագայի մասին
27.05.2025
1686 0

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է բրազիլացի վինգեր Ռոդրիգոյի ապագայի շուրջ շրջանառվող խոսակցությունները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը նախատեսում է լքել թիմը մրցաշրջանի ավարտից հետո։

«Նա «Ռեալի» խաղացող է, և մենք պատրաստվում ենք զրուցել բոլոր ֆուտբոլիստների հետ, որովհետև արժանի են դրան։ Ռոդրիգոն բացառիկ խաղացող է, և մենք նրա կարիքը շատ ենք զգալու։ Ցանկանում եմ, որ նա մնա թիմում», — Ալոնսոյի խոսքը  փոխանցում է Marca-ն։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Ռեալի» կազմում անցկացրել է 50 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված