Հոդվածներ

Չավի. «Բարսան» կվերադառնա»
15.01.2024
2158 0

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալից» կրած ջախջախիչ պարտությունը (1-4):

«Շատ հույսեր ունեինք, սակայն բոլոր ամենավատ հանդիպումն անցկացրինք: Շատ վատ սկսեցինք, կարողացանք կրճատել հաշիվը, սակայն 3-1-ը դժվարացրեց մեր խնդիրը:

«Ռեալը» մշտապես հակագրոհում էր և մենք չէինք կարողանում դա կանգնեցնել և այսօր ստիպված ենք ճաշակել ֆուտբոլի դառը կողմը: Ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից:

Կարիերայումս շատ պարտություններ եմ կրել և վերջիվերջո մենք վերականգնվել ենք: «Բարսան կվերադառնա»,- Չավիի խոսքը մեկնաբանում է Movistar-ը:


Ամենակարդացված