Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն․ Խաբի Ալոնսո
25.05.2025
461 0

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ Խաբի Ալոնսոն լինելու է «Ռեալի» գլխավոր մարզիչը առաջիկա երեք մրցաշրջանների ընթացքում՝ սկսած 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Խաբի Ալոնսոն «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ լեգենդներից մեկն է։ Նա մեր մարզաշապիկը կրել է 236 պաշտոնական խաղերում՝ 2009-ից մինչև 2014 թվականը։

Այդ ընթացքում նա նվաճել է 6 տիտղոս՝ Լիսաբոնում նվաճած պատմական 10–րդ Չեմպիոնների լիգայի գավաթը, 1 Եվրոպայի սուպերգավաթ, 1 Լա Լիգայի չեմպիոնություն, 2 Իսպանիայի գավաթ և 1 Իսպանիայի սուպերգավաթ։

Խաբի Ալոնսոն նաև Իսպանիայի հավաքականի լեգենդ է։ Նա ազգային թիմի կազմում անցկացրել է 113 հանդիպում, որի ընթացքում հաղթել է 1 Աշխարհի առաջնություն (2010) և 2 Եվրոպայի առաջնություն (2008 և 2012)։

Խաբի Ալոնսոն մարզչական կարիերան սկսել է հենց «Ռեալի» ակադեմիայում՝ 2018-2019 մրցաշրջանում ղեկավարելով «Ինֆանտիլ Ա» թիմը, որի հետ դարձավ Լա Լիգայի և Չեմպիոնների մրցաշարի հաղթող։

Հիմա նա վերադառնում է «Ռեալ»՝ որպես աշխարհի լավագույն մարզիչներից մեկը՝ «Բայեր Լևերկուզենի» հետ պատմություն կերտելուց հետո։ Այդ թիմի հետ նա երեք մրցաշրջանում նվաճել է Բունդեսլիգան, Գերմանիայի գավաթը և Գերմանիայի սուպերգավաթը։

Վաղը՝ երկուշաբթի՝ մայիսի 26-ին, ժամը 12:30-ին, Խաբի Ալոնսոն կներկայացվի որպես «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ։

Մինչ այդ, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կընդունի Խաբի Ալոնսոյին՝ նոր մարզչի և ակումբի միջև ստորագրվելիք պաշտոնական պայմանագրի ստորագրման արարողության համար։

Շնորհանդեսից հետո Խաբի Ալոնսոն կհանդիպի մամուլի ներկայացուցիչների հետ «Սյուդադ Ռեալ Մադրիդի» մամուլի սրահում։


Ամենակարդացված