«Ռեալը» ցանկանում է առաջիկա օրերին ավարտին հասցնել Ալվարո Կարերասի տրանսֆերը «Բենֆիկայից»։
«Մադրիդն» արդեն պայմանավորվել է 22-ամյա ձախ պաշտպանի հետ և նպատակ ունի այս շաբաթ նրա տեղափոխությունն ավարտել, որպեսզի հունիսի 2-ին իսպանացին արդեն միանա խաղընկերներին ու մարզում անցկացնի։
«Արքայական ակումբը» ցանկանում է հնարավորինս շուտ ձևակերպել գործարքը, որպեսզի Կարերասը մասնակցի ակումբային աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի հունիսի 15-ին։ Այդ շտապողականությունը բարդացնում է բանակցությունները «Բենֆիկայի» հետ։ Մադրիդցիները հույս ունեին իջեցնել Կարերասի տրանսֆերային արժեքը, սակայն պորտուգալական ակումբը պահանջում է 50 միլիոն եվրո՝ նրա հրաժարագնի չափով։
Marca-ն հայտնում է, որ Կարերասի տրանսֆերի ավարտը մի քանի օրվա հարց է, քանի որ «Ռեալը» ի վերջո պատրաստ է վճարել հրաժարագինը՝ գործարքը փակելու համար։
2024/25 մրցաշրջանի Պորտուգալիայի առաջնությունում Ալվարոն անցկացրել է 32 խաղ, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում և ստացել 9 դեղին քարտ։
Fanat, Realmadrid.am