Հոդվածներ

Միշել Պլատինին գովաբանել է «Ռեալի» հարձակվողին
28.05.2025
1058 0

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Պլատինին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խաղը։

Ավարտված մրցաշրջանում Մբապեն դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու՝ խփելով 31 գոլ և նվաճելով «Ոսկե խաղակոշիկը»։ 

«Մբապեն ֆենոմեն է։ Նա Իսպանիայում խփել է 42 գոլ, նվաճել է «Ոսկե խաղակոշիկը», դարձել է Եվրոպայի լավագույն ռմբարկուն։ Սա նշանակում է, որ նա հիանալի խաղ է ցուցադրել։ Բայց «Ռեալը» լավագույն մրցաշրջանը չանցկացրեց։

Կիլիանը հարձակվող է, որը գոլեր է խփում։ Մի պահանջեք, որ նա խաղա Մեսսիի, Մոդրիչի կամ Զիդանի ոճով։ Նա հարձակվող է, նրա գործը գոլ խփելն է, իսկ դա ամենակարևորն է»,– Միշել Պլատինիի խոսքերը փոխանցում է RMC Sport-ը։


Ամենակարդացված