Հոդվածներ

Foot Mercato. Մբապեն նոր խաղահամար կունենա «Ռեալում»
27.05.2025
1822 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում, հնարավոր է, փոխի խաղային համարը։ Ինչպես հաղորդում է Foot Mercato-ն, «Արքայական» ակումբը ֆրանսիացուն առաջարկել է 10 համարի մարզաշապիկը, որն ազատվել է Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո։

Իր առաջին մրցաշրջանում Մբապեն «Ռեալում» հանդես էր գալիս 9 համարի ներքո, որը նախկինում պատկանում էր Կարիմ Բենզեմային։ 

Աղբյուրի համաձայն՝ խաղացողը դրական է արձագանքել ակումբի առաջարկին և, ամենայն հավանականությամբ, կընդունի այն։

Ավարտված մրցաշրջանում Մբապեն դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկուն՝ խփելով 31 գոլ և նվաճելով «Ոսկե խաղակոշիկը»։ Նրա միակ տիտղոսն ավարտված մրցաշրջանում դարձավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, որը «Ռեալը» նվաճեց 2024 թվականի ամռանը։

Fanat, Realmadrid.am