Մադրիդի «Ռեալում» սպասվում են մեծ փոփոխություններ այս ամառ։ Այս մասին հաղորդում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ թիմից կարող է հեռանալ մինչև հինգ ֆուտբոլիստ: Հարկ է նշել նաև, որ «Ռեալը» մտադիր է ձեռք բերել 4 նոր խաղացող։
Ամենահավանական հեռացողներից են պաշտպաններ Լուկաս Վասկեսն ու Խեսուս Վալյեխոն։ Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կմնա ակումբում, եթե համաձայնի նոր պայմանագրի՝ նվազեցված աշխատավարձով։ Բացի այդ, սպասվում է, որ թիմը կլքի նաև պաշտպան Դավիդ Ալաբան, որն ամենաբարձր վարձատրվողներից է։ «Արքայական ակումբը» պատրաստ է դիտարկել նաև առաջարկներ Ֆրան Գարսիայի և Ֆերլան Մենդիի վերաբերյալ։ Վինգեր Ռոդրիգոյի ապագան դեռևս անորոշ է։
Նշվում է, որ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդից բացի, «Ռեալը» կարող է համալրվել ձախ և կենտրոնական պաշտպաններով, կիսապաշտպանով ու հարձակվողով, որը կունենա Խոսելուի նման խաղային որակներ։ Կենտրոնական պաշտպանի դիրքի համար դիտարկվում է «Արսենալի» խաղացող Վիլյամ Սալիբան։
Fanat, Realmadrid.am