Հոդվածներ

Ռոդրիգոն կհեռանա
01.05.2025
3164 0

The Athletic. Ռոդրիգոն պատրաստվում է դիմել «Ռեալին»՝ աշխատավարձի բարձրացման խնդրանքով։ «Սերուցքայինների» մերժումը կարող է հանգեցնել ֆուտբոլիստի հեռանալուն։

Relevo. Եթե «Ռեալը» որոշի բաժանվել գործող խաղացողներից մի քանիսի հետ, ապա Ռոդրիգոն այս ամռանը կարող է դառնալ վաճառքի գլխավոր թեկնածուներից մեկը։

Բացառված չէ, որ ԱՊԼ ակումբները կցանկանան ձեռք բերել 24-ամյա բրազիլացուն։

Ա. Ֆերնանդես (Radio Marca-ի լրագրող). «Կարծում եմ՝ Ռոդրիգոն, ինչպես նաև Անչելոտին, շուտով կհեռանա «Ռեալ Մադրիդից»։

Ընթացիկ մրցաշրջանում վինգերը մասնակցել է 51 խաղի (3360 րոպե), խփել է 14 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։


Ամենակարդացված