Հոդվածներ

Mundo Deportivo-ն հայտնել է Մոդրիչի ապագա ակումբի անունը
23.05.2025
496 0

Լուկա Մոդրիչը, որն ամռանը պատրաստվում է լքել Մադրիդի «Ռեալը» պայմանագրի ավարտից հետո, կարող է տեղափոխվել ԱՄՆ և միանալ Լիոնել Մեսսիի «Ինտեր Մայամիին»։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo, 39-ամյա խորվաթ կիսապաշտպանը կդառնա ազատ գործակալ և, համաձայն աղբյուրի, ամռանը կկայանա նրա տեղափոխությունը «Ինտեր Մայամի»։

Նշվում է, որ թիմի սեփականատեր Դևիդ Բեքհեմը դեռևս անցած տարվանից փորձում է ձեռք բերել Մոդրիչին, իսկ ըստ որոշ տեղեկությունների՝ Լիոնել Մեսսին անձամբ է խնդրել ակումբին պայմանագիր ստորագրել  Լուկայի հետ։

Պայմանագիրը կլինի մեկ տարվա,

իսկ Մոդրիչի տարեկան աշխատավարձը կկազմի 2,5 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ ամերիկյան ակումբում արդեն խաղում են Լիոնել Մեսին, Սերխիո Բուսկետսը, Ժորդի Ալբան ու Լուիս Սուարեսը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված