Հոդվածներ

Էդեն Ազարի տրանսֆերային արժեքի հսկայական անկումը
11.10.2020
2626 0

Transfermarkt-ի տվյալներով, Էդեն Ազարի տրանսֆերի արժեքը կազմում է 60 մլն եվրո:

«Ռեալ» տեղափոխվելու պահին բելգիացին գնահատվում էր 150 մլն եվրո:

Ստացվում է, որ մեկուկես տարվա ընթացքում Ազարի տրանսֆերային արժեքը 90 մլն եվրո անկում է գրանցել:

Հիշեցնենք, որ 29-ամյա խաղացողը ոտնաթաթի վնասվածք էր ստացել ու 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բաց թողել 20 հանդիպում:

«Ռեալի» կազմում Ազարը մասնակցել է ընդամենը 22 հանդիպման, խփել 1 գոլ ու կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված