Հոդվածներ

Cuatro. Մբապեն մերժել է ՊՍԺ-ի առաջարկը
09.04.2021
2069 0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամռանն, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը:

Ինչպես հաղորդում է  Cuatro-ն, ֆրանսիացի ռմբարկուն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ:

Հիշեցնենք, որ Մբապեի՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:

Միևնույն ժամանակ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցություններ չի սկսի ֆուտբոլիստի հետ այնքան ժամանակ, մինչև ակումբը հստակ չսպահմանի նրա տրանսֆերային արժեքը:

«Ռեալը» նաև ցանկանում է ամռանը հրավիրել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված