Հոդվածներ

Բելինգեմը՝ ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի պայմանների մասին
20.06.2025
275 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դիմել է թիմի երկրպագուներին և մեկնաբանել ԱՄՆ-ում անցկացվող Աշխարհի ակումբային առաջնության պայմանները՝ «Ալ-Հիլալի» հետ ոչ-ոքիից (1:1) հետո:

«Դժվար պայմաններ, լավ մրցակից և նոր խաղաոճ, բայց միևնույն է՝ ոչ այն մեկնարկը, որի հույսն ունեինք։ Ժամանակի ընթացքում արդյունքները կգան։ Շնորհակալություն Մայամիի բոլոր մադրիդիստներին ձեր աջակցության համար», — գրել է Բելինգհեմը սոցիալական ցանցում։

Ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվում է 2025 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ն ԱՄՆ-ում։ Մրցաշարին մասնակցում է 32 ակումբ, որոնք բաժանված են ութ խմբի՝ յուրաքանչյուրում չորս թիմ։ Յուրաքանչյուր խմբից երկու ուժեղագույն թիմերը կանցնեն փլեյ-օֆֆ փուլ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված