Հոդվածներ

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկով դիմել է «Ռեալին»
20.06.2025
389 0

«Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է Մադրիդի «Ռեալին»՝ առաջարկելով գնել 27-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Կարմիր սատանաները» մտադիր են անգլիացի ֆուտբոլիստի հնարավոր վաճառքից ստանալ 40 միլիոն եվրո։ Չնայած այն բանին, որ «Արքայական ակումբն» իրոք նոր հարձակվող է փնտրում, Ռեշֆորդը չի համապատասխանում նրանց պահանջներին, քանի որ «Ռեալը» ցանկանում է խաղացող, որի գործողություններն ավելի շատ կհիշեցնեն Խոսելուի խաղաոճը։

Ընդգծվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հույսեր չի կապում 27-ամյա ֆուտբոլիստի հետ, ինչի պատճառով էլ նա տրանսֆերի է հանվել։ Ռեշֆորդի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բարսելոնան», սակայն կատալոնական ակումբը պատրաստ չէ վճարել 40 միլիոն եվրո։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված