Կիլիան Մբապպեն բաց կթողնի «Ռեալի» առաջիկա հանդիպումը։
Ֆրանսիացին հաստատ չի խաղա «Պաչուկայի» դեմ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում, հայտնում է El Partidazo de COPE-ը։
Cadena SER-ի տեղեկություններով՝ նրա վերադարձը դաշտ մինչև փլեյ-օֆֆ փուլը քիչ հավանական է։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Մբապեին հոսպիտալացրել էին սուր գաստրոենտերիտի պատճառով։ Այդ նույն օրը նա դուրս էր հիվանդանոցից և շարունակում է բուժման գործընթացը։
ԱԱԱ երկրորդ տուրում «Արքայական ակումբը» կբախվի «Պաչուկային» հունիսի 22-ին, իսկ 5 օր անց՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգին»։ Առաջին տուրում «Սերուցքայինները» 1:1 հաշվով էին ավարտել «Ալ-Հիլալի» հետ խաղը։
Fanat, Realmadrid.am