Հոդվածներ

Մբապեն դուրս է գրվել Մայամիի հիվանդանոցից
20.06.2025
291 0

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնել է, որ Կիլիան Մբապեին դուրս են գրել Մայամիի հիվանդանոցից։ Նա վերադարձել է «Ռեալի» տեղակայման բազա, որտեղ կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա թիմի հետ աշխատանքին։

Մբապպեի մասնակցությունը Աշխարհի ակումբային առաջնության՝ «Պաչուկայի» դեմ հանդիպմանը գրեթե բացառվում է։ 

Հիշեցնենք, որ ֆրանսիացու մոտ ախտորոշվել էր  սուր գաստրոէնտերիտ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված