Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Լայպցիգ» խաղից հետո
07.03.2024
607 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» ոչ–ոքի՝ 1–1 հաշվով ավարտեց հանդիպումը «Լայպցիգի» հետ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր՝ առաջին խաղում տոնած 1–0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

1․ «Ռեալ Մադրիդը» ՉԼ–ի քառորդ եզրափակիչի ուղեգիր է նվաճում 39–րդ անգամ, ինչը մրցաշարի ռեկորդ է։ Երկրորդ տեղում «Բավարիան» է՝ 34։ Բացի այդ, 2010/11 մրցաշրջանից սկսած «Ռեալ Մադրիդը» և «Բավարիան» 1/4 եզրափակիչի ուղեգիր են նվաճել 12 և 14 անգամ։

2․ Վինիսիուս Ժունիորը ՉԼ–ում 18–րդ գոլը խփեց «Ռեալի» կազմում՝ շրջանցելով Ռոդրիգոյին և Պիրիին։

3․ Բելինգեմը 3–րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը գոլ կամ ասիստ է կատարում Չեմպիոնների լիգայի 6 անընդմեջ խաղում (20 տարեկան և 251 օրական): Մբապեն առաջատար է այս ցուցանիշով՝ 18 տարեկան և 337 օրական։

4․ Նաչոն 350–րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում։

5․ «Ռեալ Մադրիդի» սպասվող գոլերը «Լայպցիգի» դեմ խաղի առաջին կեսում կազմել են ընդամենը 0.09 xG, ինչը ընթացիկ մրցաշրջանում թիմի վատագույն արդյունքն է բոլոր մրցաշարերում։


Ամենակարդացված