• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վիճակագրական տվյալներ՝ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո

Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
18.04.2024
1729 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հետխաղյա 11–մետրանոցներով հաղթահարեց «Մանչեսթեր Սիթիի» արգելքը (3-3, 1-1, 11մ․՝ 4–3):

«Ռեալ Մադրիդը» 17–րդ անգամ նվաճեց ՉԼ–ի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Սա մրցաշարի պատմության լավագույն ցուցանիշն է։ Մադրիդցիների մոտակա հետապնդողը «Բավարիան» է՝ 13։

«Ռեալ Մադրիդը» 6–րդ անգամ պայքարից դուրս թողեց ՉԼ–ի գործող հաղթողին, ինչը մրցաշարի ռեկորդ է։

«Ռեալ Մադրիդը» հավասարվեց «Չելսիին»՝ ՉԼ–ի փլեյ–օֆֆում անցկացրած լրացուցիչ ժամանակների թվով՝ 8–ական։ «Սերուցքայինները» հաղթել են դրանցից 6–ում։

Պատմության մեջ միայն երրորդ անգամ «Ռեալ Մադրիդը» նվաճեց ՉԼ–ի հաջորդ փուլի ուղեգիր՝ փլեյ–օֆֆի առաջին խաղում չհաղթելուց հետո։

ՉԼ–ի ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է «Ռեալի» 7–րդ գոլին և դա լավագույն ցուցանիշն է։ «Մանչեսթեր Սիթին» բրազիլացու սիրելի թիմն է՝ 7 խաղում 4 գոլ։

Ռոդրիգոն «Ռեալի» պատմության 9–րդ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է ՉԼ–ում 20 գոլ խփել։

Անչելոտին մարզչական կարիերայում հետխաղյա 11–մետրանոցներով հաղթանակ է տոնել 14–ից 5–ում։

«Ռեալ Մադրիդը» չի պարտվում ՉԼ–ի 36 խաղում, եթե առաջին կեսից հետո հաշվի մեջ առաջ է անցնում։ Վերջին անգամ «սերուցքայինները» նման կերպ պարտվել են «Գալաթասարային»՝ 2013 թվականին։

Դե Բրույնեն ՉԼ–ում «Ռեալի» դեմ խաղերում մասնակցել է իր թիմի 8 գոլերին (4 ասիստ և 4 գոլ): Սա մրցաշարում մադրիդցիների դեմ դիմակայության լավագույն ցուցանիշն է։


Ամենակարդացված