Հոդվածներ

Զիդան. «Էդեգորն ուրիշ ֆուտբոլիստ է»
26.09.2020
3171 0

«Ռեալի» նորեկ Մարտին Էդեգորը հիանալի տպավորություն է թողել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վրա:

«էդեգորն ուրիշ ֆուտբոլիստ է: Նա կարող է խաղալ մի քանի դիրքերում: Մարտինը ամրակազմ է ու հիանալի տվյալներ ունի: Հանդիպումները հաջորդելու են մեկը մյուսին, ու մենք պատրաստվում ենք օգտագործել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր խաղացողներին»,- եզրափակել է ֆրանսիացի մասնագետը:

Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանն անցկացրել էր «Ռեալ Սոսյեդադում»՝ 36 խաղում դառնալով 7 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված