Հոդվածներ

Ալոնսոն մարզումներին ԱԹՍ-ներ է կիրառում
21.06.2025
244 0

Խաբի Ալոնսոն մարզումները նկարահանելու համար ԱԹՍ-ներ է կիրառում։

43-ամյա մասնագետը «Արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Կարլո Անչելոտիին։ Նրա գլխավորությամբ առաջին խաղում թիմը ոչ ոքի (1:1) խաղաց «Ալ-Հիլալի» հետ։ 

Marca-ի փոխանցմամբ, իսպանացին շարունակում է մարզումներին նոր մեխանիզմներ կիրառել։ Վեսթ-Պալմ-Բիչում կայացած վերջին մարզմանը նա օգտագործել է հատուկ ԱԹՍ-ներ, որոնք հնարավորություն կտան ավելի մանրակրկիտ ուսումնասիրել ֆուտբոլիստների շարժումներն ու դիրքերը։ 

Նախկինում «Ռեալում» նման մեխանիզմ չի կիրառվել։ Նշվում է, որ Ալոնսոյի համար սա ևս նորույթ է։ «Բայերում» նա նմանատիպ մեթոդ չի կիրառել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված