Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կիսվել է իր մտքերով հնարավոր նոր կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ, որը կարող է տեղի ունենալ այս ամռանը։
«Նոր կիսապաշտպանի տրանսֆե՞ր։ Այս պահին դրա մասին չենք մտածում։ Կենտրոնացած ենք ակումբային աշխարհի առաջնության վրա։ Տեսնենք՝ ժամանակն ինչ ցույց կտա», — Ալոնսոյի խոսքերն է փոխանցում լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ այս ամռանն իսպանական գրանդն արդեն երեք տրանսֆեր է ձևակերպել։ Ակումբը պայմանագիր է կնքել ԱՊԼ-ի երկու պաշտպանների՝ Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի («Լիվերպուլ») և Դին Հաուսենի («Բորնմութ») հետ։ Բացի այդ, «Ռեալը» ձևակերպել է Արգենտինայի հավաքականի և «Ռիվեր Պլեյթի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերը, որը թիմ կտեղափոխվի Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։
Fanat, Realmadrid.am