Defensa Central-ի տեղեկություններով, Մադրիդի «Ռեալում» դժգոհ են Ռոդրիգո Գոեսի ելույթներից և պատրաստ են նվազեցնել նրա տրանսֆերային արժեքը պոտենցիալ գնորդների համար։
«Արքայական» ակումբը պատրաստ է բաց թողնել նրան 50 մլն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ խաղացել է հնարավոր ժամանակի ընդամենը 25%-ը։
Ավելի վաղ նշվում էր, որ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված հիմնական թեկնածուն «Արսենալն» էր, սակայն ըստ լուրերի, «Ռեալը» 100 մլն եվրո է պահանջել իր ֆուտբոլիստի տրանսֆերի համար, ինչի արդյունքում գործարքը ձախողվել է։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն