• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բավարիայի» ֆուտբոլիստը չի մասնակցի «Ռեալի» դեմ կայանալիք պատասխան խաղին

Հոդվածներ

«Բավարիայի» ֆուտբոլիստը չի մասնակցի «Ռեալի» դեմ կայանալիք պատասխան խաղին
05.05.2024
824 0

Ռաֆայել Գերեյրոն «Շտուտգարտի» դեմ կայացած խաղում վնասվածք է ստացել։ 

«Բավարիայի» պաշտպանի մոտ կոճի հատվածում խնդիրներ են եղել Բունդեսլիգայի 32-րդ տուրում կայացած «Շտուտգարտի» դեմ խաղի առաջին կեսում։ Հանդիպման 17-րդ րոպեին նրան փոխարինել է Լեոն Գորեցկան։ 

«Նա իրեն լավ չի զգում և շարժվում է հենակներով։ Մեծ հավանականությամբ նա չի մասնակցի «Ռեալի» դեմ խաղին». խաղից հետո նշել է մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 8-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված