Լուիս Էնրիկեն ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչ՝ ըստ FourFourTwo ամսագրի։
Վարկանիշը կազմվել է բրիտանական ամսագրի խմբագրության անդամների և հրավիրված փորձագետների մասնակցությամբ հարցման արդյունքների հիման վրա։ Հարցված յուրաքանչյուր մասնակից ներկայացրել է իր սեփական՝ աշխարհի լավագույն 20 մարզիչների ցանկը՝ գնահատելով նրանց տակտիկական մտածողությունը և թիմը ղեկավարելու ունակությունը։ Հաշվի են առնվել նաև նվաճած տիտղոսները։
Յուրաքանչյուր մասնագետ առաջին տեղում նշած մարզչին տվել է 20 միավոր, երկրորդին՝ 19, և այդպես շարունակ՝ մեկ միավոր պակաս յուրաքանչյուր հաջորդ մարզչին։ Ընդհանուր ցուցակում ընդգրկվել է 50 մասնագետ։
Լավագույն 10 մարզիչների ցուցակը հետևյալն է.
1. Լուիս Էնրիկե (ՊՍԺ)
2. Առնե Սլոտ («Լիվերպուլ»)
3. Սիմոնե Ինձագի («Ինտեր» / «Ալ-Հիլալ»)
4. Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)
5. Հանս-Դիտեր Ֆլիկ («Բարսելոնա»)
6. Խաբի Ալոնսո («Բայեր» / «Ռեալ»)
7. Միկել Արտետա («Արսենալ»)
8. Անտոնիո Կոնտե («Նապոլի»)
9. Ունայի Էմերի («Աստոն Վիլլա»)
10. Կառլո Անչելոտի («Ռեալ» / Բրազիլիայի հավաքական)
Fanat, Realmadrid.am