Foot Mercato-ի տեղեկություններով, Մադրիդի «Ռեալը» բանավոր համաձայնություն ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի հետ՝ 2026-ի ամռանը նրան ազատ գործակալի կարգավիճակով թիմում տեսնելու համար։ Մյունխենյան ակումբը ևս առաջարկ է կատարել ֆրանսիացուն պայմանագրի երկարաձգման համար, սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն կարողանում գալ։
Նշվում է, որ «Ռեալը» Ուպամեկանոյի դիտարկում է որպես պաշտպանությունն ուժեղացնելու հիմնական տարբերակ՝ Անտոնիո Ռյուդիգերի և Դավիդ Ալաբայի հեռանալու ֆոնի վրա։ Բացի այդ, «Սերուցքայինները» նաև չեն բացառում Կոնատեին ձեռք բերելու տարբերակը։ Այս երկու ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված է բաև «ՊՍԺ»-ն։
2025/26 մրցաշրջանում Դայո Ուպամեկանոն «Բավարիայի» կազմում մասնակցել է 8 հանդիպման։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն