Հոդվածներ

Ո՞վ կկրի «Ռեալի» 10 համարը հաջորդ մրցաշրջանում
07.06.2025
598 0

AS–ի հաղորդմամբ՝ Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո «Ռեալի» նոր 10 համարը, ամենայն հավանականությամբ, կլինի Կիլիան Մբապեն։ 9 համարը կարող է փոխանցվել ինչպես Էնդրիկին, այնպես էլ մնալ ազատ։

Եթե բրազիլացին որոշի վերցնել 9 համարի մարզաշապիկը, ապա Հյոյսենն ու Ալեքսանդր–Առնոլդը կարող են ընտրություն կատարել 12–ի, 16–ի, 17–ի, 18–ի, 24–ի կամ 25–ի միջև։

Կարերասի ժամանումից հետո կարող է ազատվել նաև 20 համարի մարզաշապիկը, որը պատկանում է Ֆրանին, կամ 23–ը, որը պատկանում է Մենդիին։ Շատ քիչ հավանական է, որ «սերուցքայինները» մրցաշրջանը սկսեն կազմում երեք ձախ պաշտպանով։