«Ռեալի» սանը տեղափոխվել է «Լեգանես»։
Սեկունդան ներկայացնող ակումբը հայտարարել է 22-ամյա պաշտպան Մարվելի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մասին։ Կողմերը եռամյա պայմանագիր են կնքել։
2024/25 մրցաշրջանում Մարվելը վարձակալության հիմունքներով հանդես է եկել «Կորդոբայի» կազմում և Սեկունդայում անցկացրել 27 հանդիպում։
Los Merengues, Realmadrid.am