Հոդվածներ

Ազար. «Անչելոտիի հետ մենք կարող ենք շատ բաների հասնել»
04.06.2021
2029 0

Էդեն Ազարը գոհ է, որ Կարլո Անչելոտին վերադարձել է Մադրիդի «Ռեալ»։

Ավարտված մրցաշրջանը շատ դժվար էր բելգիացու համար։ Նա մասնակցել է ընդամենը 14 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։ Ազարը հույս ունի, որ գալիք մրցաշրջանում կկարողանա ամբողջությամբ նվիրվել և օգտակար լինել թիմին։

Էդենը իր կարծիքն է հայտնել Անչելոտիի վերադարձի մասին։

«Բոլորը գիտեն, թե ինչ է տվել Անչելոտին «Ռեալին»։ Այս թիմի հետ նա նվաճել է Դեսիման։ Նա շատ լավ գիտի ֆուտբոլիստների մեծ մասին։ Կասկած չկա, որ Անչելոտին մեծ փորձ ունեցող մարզիչ է։ Միասին մենք կարող ենք շատ բաների հասնել». նշել է Ազարը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված