Հոդվածներ

AS. Ռամոսի շրջապատը համոզված է, որ նա հակված է «Ռեալում» մնալուն
10.02.2021
1757 0

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման հարցը շարունակում է գտնվել անորոշ վիճակում:

Իսպանացու շրջապատը հայտնում է, որ վերջինս չի մերժել ակումբին, քանի որ պաշտոնական առաջարկ դեռևս չի ստացել: Այս մասին հաղորդում է AS-ը:

Ավելին, աղբյուրը ընդգծում է, որ 34-ամյա պաշտպանն ու ակումբի նախագահը հիանալի հարաբերություններ ունեն, ու ֆուտբոլիստը հակված է ակումբում մնալուն:  

Հիշեցնենք, որ Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից:

Fanat, Realmadrid.am  

 


Ամենակարդացված