Հոդվածներ

Դանի Սեբալյոսն ու Կամավինգան կմնան «Ռեալում»
24.07.2025
532 0

Դանի Սեբալյոսն ու Էդուարդո Կամավինգան առաջիկա մրցաշրջանը կանցկացնեն «Ռեալում»։ 

Cadena SER-ի տեղեկություններով, Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբի ղեկավարությանը չվաճառել երկու կիսապաշտպանների տրանսֆերային իրավունքները՝ գտնելով, որ մրցաշրջանի ընթացքում կազմի խորության անհրաժեշտություն է լինելու։ 

Նշվում է, որ «Ռեալում» անիմաստ են համարում Սեբալյոսի տրանսֆերային իրավունքների վաճառքը, քանի որ շուկայում չեն տեսնում տարբերակներ, որոնք որակի ու գնի հարաբերակցությամբ կհամապատասխանեն Սեբալյոսի մակարդակին։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը», սակայն Ալոնսոն արդեն հայտնել է իսպանացուն, որ հույսեր է կապում նրա հետ։

Նշվում է նաև, որ Կամավինգան առաջարկներ է ունեցել ԱՊԼ-ի ակումբներից, սակայն մերժել է դրանք։

Los Merengues, Realmadrid.am

 



Ամենակարդացված