Հոդվածներ

ՄՅՈՒ-ն չի շփվել Ռամոսի հետ. նա այլ թոփ ակումբի է հետաքրքիր
10.02.2021
1732 0

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անորոշ մնալ։

ՄՅՈՒ-ն կապ չի հաստատել 34-ամյա պաշտպանի հետ։ ՊՍԺ-ն հետաքրքրված է իսպանացու ծառայություններով, սակայն առաջարկ կանի միայն այն դեպքում, երբ Ռամոսն ազատ գործակալ դառնա։

Ֆուտբոլիստը դեռ չի որոշել՝ կհեռանա «Ռեալից», թե ոչ։ Հարցը դեռևս բաց է մնում, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռամոսը դեռ առաջարկ չի ստացել «Ռեալից» նոր պայմանագրի հարցում։

Այս մրցաշրջանում նա Լա լիգայի 14 խաղում 2 գոլի հեղինակ է դարձել (2 էլ 11-մետրանոց):


Ամենակարդացված