Հոդվածներ

«Ռեալը» պատրաստ է վարձակալության հանձնել Էնդրիկին
24.07.2025
455 0

«Ռեալը» պատրաստ է Էնդրիկին վարձակալության հիմունքներով այլ ակումբի հանձնել։ 

Ինչպես հայտնում է ESPN-ը, «Արքայական» ակումբը մտադիր է գնալ այդ քայլին, որպեսզի ֆուտբոլիստի պրոգրեսը չդանդաղի։

Ակումբի ղեկավարությունն ու մարզչական անձնակազմը գտնում են, որ 19-ամյա ֆուտբոլիստի համար լավագույն տարբերակը վարձակալության հիմունքով Լա Լիգայի մեկ այլ ակումբում հանդես գալն է, որտեղ նա կկարողանա հարմարվել իսպանական ֆուտբոլին։

Նշվում է, որ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պլանավորում է 2026 թվականի աշխարհի առաջնության համար նախատեսված կազմում ունենալ նաև Էնդրիկին, սակայն նա ևս կարծում է, որ Էնդրիկը պետք է տեղափոխվի այլ ակումբ և ավելի շատ խաղաժամանակ ստանա։

Միևնույն ժամանակ, անձամբ ֆուտբոլիստը ցանկություն չունի հեռանալ «Ռեալից»։ Նա ցանկանում է գնալ Վինիսիուսի հետքերով։

Նախորդ մրցաշրջանում Էնդրիկը «Ռեալի» կազմում մասնակցել է 37 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված