UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ՉԼ-ի եզրափակիչից հետո հենց խաղադաշտում շնորհավորել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին հաղթանակի կապակցությամբ՝ հիշատակելով նաև Մադրիդի «Ռեալին»։
«Այո, գնացինք, մեկ, երկու, երեք — Hala Madrid!» — ասել է Նուրմագոմեդովը՝ փորձելով մարզչի հետ միասին բացականչել «Արքայական ակումբի» նշանաբանը, սակայն Էնրիկեն պարզապես ծիծաղել է։
Եզրափակիչում փարիզյան թիմը վստահ հաղթանակ է տարել Միլանի «Ինտերի» նկատմամբ։ Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կայացած խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթել է 5-0 հաշվով։
Հիշեցնենք, որ ռուս մարտիկը «Ռեալի» երկրպագու է:
Fanat, Realmadrid.am