Հոդվածներ

«Ռեալի» նախկին դարպասապահը նոր ակումբ ունի
22.07.2025
491 0

Դարպասապահ Կեյլոր Նավասն արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզից» տեղափոխվել է Մեքսիկայի «Պումաս» ակումբ։ Այս մասին հայտնում է Ռոսարիոյում հիմնված ակումբի մամուլի ծառայությունը։

38-ամյա կոստառիկացու տրանսֆերի ընդհանուր գումարը կկազմի 2 միլիոն դոլար, որոնցից 100 հազարը՝ բոնուսների տեսքով։

Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է՝ ելնելով համատեղ նախագծի պահպանման անհրաժեշտությունից, որի հիմքում ընկած են պրոֆեսիոնալիզմն ու ակումբի արժեքների հանդեպ հարգանքը։

Հիշեցնենք, որ Նավասն արգենտինական թիմին միացել էր 2025 թվականի հունվարին։ Մինչև այդ նա հանդես է եկել ֆրանսիական ՊՍԺ-ում, անգլիական «Նոթինգեմ Ֆորեստում», ինչպես նաև մի շարք իսպանական ակումբներում, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալում», որի կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող։

Նավասը մասնակցել է երեք աշխարհի առաջնությունների՝ Կոստա Ռիկայի հավաքականում անցկացնելով 120 խաղ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված