• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» ընտրել են՝ ով կստանա «10» համարը Մոդրիչի հեռանալուց հետո

Հոդվածներ

«Ռեալում» ընտրել են՝ ով կստանա «10» համարը Մոդրիչի հեռանալուց հետո
24.06.2025
996 0

Մադրիդի «Ռեալում» քննարկվում է Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո Մբապեին կհանձնեն 10 համարի մարզաշապիկը հանձնելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տվյալներով՝ «Արքայական ակումբում» կարծում են, որ 10 համարով հանդես գալը կբարձրացնի ֆրանսիացի ֆուտբոլիստի իմիջը։ Բացի այդ, այս համարով խաղալը կընդգծի Մբապեի՝ որպես թիմի գլխավոր աստղի կարգավիճակը։

Այս պահին 26-ամյա հարձակվողը խաղում է 9 համարի ներքո։ Մոդրիչը կլքի իսպանական գրանդը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։

Հիշեցնենք, որ Մբապեի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թ․ ամառ։ Transfermark-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված