Վինի Ջունիորը առաջիկա մրցաշրջանում լինելու է «Ռեալի» ավագներից մեկը։
As-ի փոխանցմամբ, բրազիլացին տեղ է գտել 2025/26 մրցաշրջանի համար «Ռեալի» ավագների քառյակում։
Թևկապը կրում են ըստ թիմում անցկացրած խաղաժամանակի հաջորդականությամբ։ Հիմնական ավագը լինելու է Դանի Կարվախալը, երկրորդ ավագը՝ Վալվերդեն, երրորդը՝ Կուրտուան, իսկ չորրորդը՝ Վինիսիուսը։
Նախորդ մրցաշրջանում քառյակում էին Լուկա Մոդրիչն ու Լուկաս Վասկեսը։ Այս երկու ֆուտբոլիստները հեռացել են ակումբից։
Los Merengues, Realmadrid.am