Խաբի Ալոնսոն Ջուդ Բելինգեմի բացակայության ընթացքում փոփոխություններ կանի թիմի կազմում։
Անգլիացին երեկ վիրահատության է ենթարկվել և բաց կթողնի 10-12 շաբաթ։
As-ի փոխանցմամբ, իսպանացի մասնագետը մտադիր է մեկնարկային կազմում տեղ հատկացնել Արդա Գյուլերին և Ֆրանկո Մաստանտուոնոյին։
Նշվում է, որ Գյուլերը ԱԱԱ-ի ընթացքում ապացուցեց, որ կարող է լինել հիմնական կազմի ֆուտբոլիստ, իսկ մարզչական անձնակազմը կաջակցի նրան։
Երկրորդ կենտրոնական կիսապաշտպանի դերում Ալոնսոն տեսնում է Մաստանտուոնոյին։ Հիշեցնենք, որ նա կարող է միանալ «Ռեալին» միայն օգոստոսի 14-ին՝ այն օրը, երբ կլրանա նրա 18 ամյակը։ Սակայն նշվում է, որ նրա ադապտացիան երկար չի տևի։
Սպասվում է, որ Լա Լիգայի մեկնարկային խաղերում Ալոնսոն վստահելու է Էդուարդո Կամավինգային, սակայն նրան չի տեսնում հիմնական կազմի ֆուտբոլիստ։
Նշվում է նաև, որ նման դեր են ունենալու նաև Բրահիմ Դիասն ու Ռոդրիգոն։ Նրանք Ալոնսոյի համար լինելու են ռոտացիայի ֆուտբոլիստներ։
Los Merengues, Realmadrid.am