Հոդվածներ

Անչելոտի. «Մենք ցանկանում ենք հայտնվել «Ուեմբլիում»
05.05.2024
450 0

Կարլո Անչելոտին երեկ իր 12-րդ տիտղոսը նվաճեց «Ռեալի» ղեկին։ 

Լա Լիգայի չեմպիոն հռչակվելուց մի քանի րոպե անց իտալացի մասնագետը հայտարարել է. 

«Այժմ մենք 100%-ով կենտրոնացած ենք «Բավարիայի» դեմ կայանալիք հանդիպման վրա։ Մենք ցանկանում ենք հյատնվել «Ուեմբլիում»։ Մենք իսկապես ցանկանում ենք ևս մեկ եզրափակչի մասնակցել». նշել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ «Ռեալը» սեփական հարկի տակ ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղի շրջանակում հյուրընկալելու է Մյունխենի «Բավարիային»։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել է 2։2 հաշիվը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված