Հոդվածներ

Վինին ծաղրել է «Բարսելոնայի» պաշտպան Արաուխոյին
05.05.2024
2408 0

Լա լիգայի 36-րդ տիտղոսը նվաճելուց հետո «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին:

Բրազիլացին թվիթ է մեջբերել, որտեղ «Արքայական ակումբի» երիտասարդ խաղացողների կողմից նվաճված տիտղոսներն են ու գրել՝ «Նոր ժամանակաշրջան»: Այնուհետև, վերոհիշյալ լուսանկարն է հրապարակել՝ հավելելով՝ «Եվս մեկը»:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարին Իսպանիայի Սուպերգավաթում «Ռեալին» հաղթելուց հետո «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաոխոն հանդերձարան տանող ճանապարհին գոռում էր՝ «Նոր ժամանակաշրջան»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված