Հոդվածներ

Ջուդ Բելինգեմը վերսկսել է մարզումները
15.08.2025
1002 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ուսի վիրահատությունից մեկ ամիս անց վերադարձել է մարզումներին։ Այնուամենայնիվ, անգլիացին անհատական մարզում է անցկացնում, հաղորդում է  Sport.es–ը։

Իսպանական գրանդը չի շտապեցնում Բելինգեմի վերադարձը։ Սպասվում է, որ իրադարձությունների հաջող ընթացքի դեպքում նա շարք կվերադառնա հոկտեմբերի վերջին։ Կա հավանականություն, որ վերադարձը կարող է ձգձգվել մինչև նոյեմբեր։

2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 58 հանդիպման, դարձել 15 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված