Հոդվածներ

Ֆեդե Վալվերդե. «Մենք լավագույն թիմն ունենք աշխարհում»
27.11.2025
85 0

Ֆեդերիկո Վալվերդեն «Օլիմպիակոսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո ընդգծել է ձևավորված միասնությունը թիմում։ 

«Շաբաթվա ընթացքում բազում խոսակցություններից հետո մենք միասնական ենք, քան երբևէ։ 

Վինիսիուսին և Մբապեին թիմում ունենալը հաջողություն է, բայց աշխարհի լավագույն թիմն ունենալը, որը նվիրված է իր գործին, մեծ պատիվ է։

Անձամբ ես քրտնաջան աշխատում եմ, որպեսզի վերադառնամ իմ լավագույն վիճակին։ Գլխավոր մարզիչը միշտ իմ կողքին է եղել, օգնել ինձ  և արել հնարավոր ամեն բան, որպեսզի ես շարունակեմ աճել ու իմ նպաստն ունենամ թիմի հաջողություններում։ 

Միշտ չէ, որ հեշտ է, բայց մեր թիմն այժմ միասնական է, քան երբէ». նշել է ուրուգվայցին։

Los Merengues, Realmadrid.am 

 


Ամենակարդացված