Հոդվածներ

Whoop։ Ռոնալդուի կենսաբանական տարիքը
25.11.2025
479 0

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» 40-ամյա ֆուտբոլիստ, «Ռեալի» լեգենդար հարձակվող  Կրիշտիանու Ռոնալդուի կենսաբանական տարիքը կազմում է 28 տարեկան։ Այս մասին հայտնել է ամերիկյան Whoop ընկերությունը X սոցիալական հարթակում։

Բիոմնմուշները ցույց են տվել, որ ֆուտբոլիստին բնորոշ են բարձր նյութափոխանակային ճշգրտություն և թթվածնի արդյունավետ մատակարարում։

«Տվյալները չեն ստում»,- գրել է Ռոնալդուն X-ում։

Whoop–ը օգտագործում է մի ֆունկցիա, որը միավորում է կրելի սարքերի շարունակական տվյալները արյան անալիզների հետ՝ տվյալ մարդու առողջական ամբողջական պատկերը ստեղծելու համար։

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, Եվրոպայի չեմպիոն, երկակի հաղթող է Ազգերի լիգայում, Չեմպիոնների լիգայի և աշխարհի  ակումբային առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն։ «Ալ-Նասրում» նա խաղում է 2022-ի դեկտեմբերից։ 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված